|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ոսկե ծիրան». փառատոնն անիվների վրա. Հայ-վրացական փառատոնը» հասավ Ջավախք: Փառատոնի բացումն՝ այսօր երեկոյան, իսկ «Ոսկե ծիրան» կինոսրահի բացումը Ախալքալաքի «Ապագայի տուն» մշակութային կենտրոնում կկայանա վաղը:
Փառատոնը հանդիսատեսին կներկայացնի Անրի Վեռնոյի՝ «Սոցիալական կլան», Ատոմ Էգոյանի՝ «Քլոյա», Վիտորիո և Պաոլո Տավիանիների՝ «Արտույտների ագարակը» Վիգեն Չալդրանյանի՝ «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը, Արման Մանարյանի՝ «Սասան ծռեր» մուլտֆիլմը և վրացական 3 ֆիլմ՝ «Փողոցային օրեր» (Լևան Կուգուաշվիլի), «Խորամանկ Սերգոն» (Իրակլի Պանիաշվիլի), «Երեք տուն» (Զազա Ուրուշաձե):
100 տեղանոց կինոսրահի բացումը կուղեկցվի Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» ֆիլմի և «Ոսկե ծիրան» փառատոնին նվիրված Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցադրությամբ:
Փառատոնի գրասենյակից հայտնում են, որ «Ոսկե ծիրան» կինոսրահին տեխնիկա է նվիրաբերել, իսկ փառատոնի պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրությունն էլ նվիրաբերել է հեղինակը՝ Զավեն Սարգսյանը: