|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ղարաբաղում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է, իհարկե, նրանց համար, ովքեր դեռեւս ինքնաբացարկ չեն հայտնել։
Ինչպես մեզ տեղեկացրեցին ԼՂՀ ԿԸՀ-ում, ինքնաբացարկ է հայտնել համայնքի ղեկավարի գրանցված 219 թեկնածուներից 7-ը՝ Մարտակերտի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում, իսկ ավագանու անդամի գրանցված 1220 թեկնածուներից՝ 5-ը, 2-ը՝ Ստեփանակերտում, 2-ը՝ Հադրութի, 1-ը՝ Շուշիի շրջաններում։
ԿԸՀ-ում շարունակվում է դիտորդների եւ լրագրողների հավատարմագրումը: Այսօրվա դրությամբ` հավատարմագրվել է 11 տեղական դիտորդ՝ «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության ԼՂՀ մասնաճյուղից։ Հավատարմագրված լրագրողները 27-ն են, ովքեր ներկայացնում են «Երկիր»-ը, «Ստեփանակերտ»-ը, Արցախի հանրային հեռուստատեսությունը, «Ազատ Արցախ»-ը, Кавказский узел-ը: