|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իտալիայի խորհրդարանը երեկ ուշ երեկոյան հաստատել է կառավարության ներկայացրած տնտեսական օրինագծերի փաթեթը, որն ուղղված է պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցմանը: Կառավարությունը հույս ունի, որ առաջիկա երեք տարիների ընթացքում կկարողանա պետական պարտքը նվազեցնել 54 միլիարդ եվրոյով. տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Չնայած զանգվածային բողոքի ակցիաներին, որոնք սկսվել են այս շաբաթվա սկզբին եւ տեղի են ունենում երկրի բոլոր քաղաքներում, 165 պատգամավոր կողմ է քվեարկել, 141-ը` դեմ, 3-ը ձեռնպահ են մնացել:
Եթե փաթեթին կողմ քվեարկողներն ավելի քիչ լինեին, ապա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ամենայն հավանականությամբ, ճնշում էր գործադրելու նախագծին դեմ եղողների վրա: