|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի որդի Սաադին հայտարարել է իր չեզոքության մասին: Նա CNN-ով հայտարարել է, որ Ազգային անցումային ընդդիմադիր խորհրդի դեմ պայքարում չեզոքություն է պահպանում և չի միջամտելու խորհրդի ու իր ընտանիքի պայքարին:
Սաադին ասել է, որ ցանկանում է հրադադար հաստատել կողմերի միջև և բանակցություններ է վարում այդ ուղղությամբ:
«Իմ և հորս ու եղբորս միջև Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականներում տարբերություններ կան»,- պնդել է նա` հավելելով, որ ինքը հորն ու եղբորը չի տեսել վերջին երկու ամսվա ընթացքում: