|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այն յոգուրտները, որոնց բաղադրության մեջ կենդանի մանրէներ կան, կարող են ոչ միայն կարգավորել ժամանակակից մարդու մարսողությունն ու ակտիվությունը, այլև «հոգ տանել» նյարդային համակարգի ու հոգեկան առողջության մասին:
Իռլանդիայի հետազոտողներին հաջողվել է փորձակենդանիներին այդ համեղ կաթնամթերքով բուժել դեպրեսիայից:
Գիտնականները համոզված են, որ նույն հաջողությամբ այն կարող է կիրառել մարդը: Եթե հետագա հետազոտություններով հաստատվի մթերքի արդյունավետությունը դեպրեսիայի դեպքում, ապա հնարավոր է, որ յոգուրտը արևմուտքին հատուկ ավանդական հակադեպրեսանտ միջոցները դուրս մղի: Այդ դեպքում հիվանդը պետք է այցելի բժշկին` պարզապես իմանալու, թե կոնկրետ պարագայում որ յոգուրտն է իրեն հարկավոր. տեղեկացնում է drugs.am կայքը: