|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ըստ գլխավոր դատախազության կայքէջի երեկվա հաղորդագրության` «դատարանն ապացուցված է համարել խուլիգանություն կատարելու համար ՀՀ քաղաքացի Կարեն Սահակյանին առաջադրված մեղադրանքը, որը դրսեւորվել է հասարակության եւ եկեղեցու նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Դատարանը հավաստի է համարել ներկայացված ապացույցներն առ այն, որ 2011թ. մայիսի 20-ին «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ Կ. Սահակյանը անպատվել, վիրավորանքներ է հասցրել հիշյալ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արտենյանին»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը հուլիսի 7-ին Կ. Սահակյանին դատապարտել է տուգանքի: