|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է այսօր քաղաքի մերձափնյա շրջանների բնակիչներին պարտադրաբար տարհանելու եւ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու մասին: Պատճառը մեգապոլիսին մոտեցող «Այրին» փոթորիկն է. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ենթադրվում է, որ տարհանման է ենթական 250 հազար մարդ:
Փոթորիկն արդեն մոլեգնել է Բահամյան կղզիներում: Ըստ կանխատեսումների` այն այսօր կմոտենա Հյուսիսային Կարոլինա նահանգին, այնուհետեւ կշարժվի դեպի Վաշինգտոն, Նյու Յորք եւ Բոստոն:
Տարհանում է հայտարարված նաեւ Հյուսիսային Կարոլինա, Վիրգինիա, Դելավեր եւ Մերիլենդ նահանգներում: