|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նյու Յորքի Pierre հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն անելու մեղադրանքով ձերբակալվել է եւս մեկ ֆինանսիստ` Եգիպտոսի Ալեքսանդրիայի բանկի 74-ամյա կառավարիչ Մահմուդ Աբդել Օմար Սալամը. տեղեկացնում է mignews.com-ը:
Անձեռոցիկ չունենալու պատրվակով նա իր համարն է կանչել 44-ամյա սպասուհուն, փակել է դուռը եւ փորձել բռնաբարել նրան: Սպասուհուն հաջողվել է դուրս պրծնել վավաշոտ բանկիրի գրկից ու փախչել:
Հինգաստղանի Pierre հյուրանոցը հատուկ հայտարարություն է տարածել, որում տեղեկացվում է, որ Նյու Յորքի ոստիկանություն պաշտոնական բողոք է ուղարկվել: