|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր «Ուրբաթ» ակումբում պետք է տեղի ունենար «Երևանի ամառային երաժշտական փառատոն 2011»-ի կազմակերպիչ Վարդան Գրիգորյանի ասուլիսը, սակայն այն տեղի ունեցավ դրսում. պատճառը հանքային ջրերն էին:
Ինչպես պարզ դարձավ, ակումբի հովանավոր հանքային ջրի պաստառի կողքին պետք է երեւար նաեւ փառատոնի գլխավոր հովանավոր հանքային ջրի կազմակերպության գովազդային պաստառը: Այդ կապակցությամբ տարաձայնություններ առաջացան, ինչի պատճառով էլ ասուլիսն անցկացվեց դրսում` զարմացնելով անցորդներին:
Եվ մինչ հանքային ջրերը ներսում պարզում էին, թե ով է ամենա-ամենան, դրսում ընթանում էր ասուլիսը: