|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքի կենտրոնից 10 կիլոմետր հեռու գտնվող հայկական պատմական Գերմուշ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում. տեղեկացնում է Hyetert-ը:
Գյուղացիների կողմից որպես ախոռ օգտագործվող եկեղեցու ներսում ամբողջությամբ կենդանիների արտաթորանք է:
Եկեղեցի այցելողներն իրենց դժգոհությունն են հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ դա «վնաս է հասցնում Ուրֆայի զբոսաշրջությանը»:
Կայքի հաղորդմամբ՝ մինչ օրս ո'չ զբոսաշրջության նախարարության, ո’չ էլ քաղաքապետարանի կողմից ոչ մի աշխատանք չի ձեռնարկվել եկեղեցին զբոսաշրջության համար բարվոք տեսքի բերելու ուղղությամբ: Սակայն, ըստ կայքի, խնամքի բացակայությանը հակառակ՝ եկեղեցին, այնուամենայնիվ, կանգուն է մնացել: