|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի իշխանությունները համաշխարհային գերտերություններին մեղադրել են հարեւան Թուրքմենստանից իսլամական հանրապետություն դեմ լրտեսություն իրականացնելու մեջ: Այդ հայտարարության համար առիթ է դարձել անցյալ շաբաթ Թուրքմենստանում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ սեյսմիկ ակտիվության մոնիտորինգ իրականացնող կայանի շինարարության ավարտը:
Կայանի խնդիրներից է գաղտնի միջուկային փորձարկումների հետեւանքով երկրակեղեւի տատանումների գրանցումը. տեղեկացնում է «Կոմերսանտը»:
Նշենք, որ ներկայումս աշխարհի տարբեր երկրներում գործում է նման 337 կայան:
Երեկ Mehr գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գաղտնի պահում է Իրանի նախկին պաշտպանության նախարար Ալի Ռեզա Ասֆարիին, որը 2007-ին անհետացել էր Թուրքիայի տարածքում, եւ իրանի 10 քաղաքացիների, այդ թվում` ատոմային ֆիզիկայի իրանցի մասնագետ Շահրամ Ամիրիին: Իրանական կողմի վարկածով` նրանց առեւանգել են արեւմտյան հատուկ ծառայությունները` Սաուդյան Արաբիայում, ապա Էր Ռիադը նրանց հանձնել է ամերիկյան իշխանություններին:
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երեկ հերքել է այդ տեղեկատվությունը: