|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանը գազավորված ըմպելիք արտադրող ամերիկյան Coca-Cola ընկերությանը մեղադրում է կիբերլրտեսություն կատարելու մեջ: Ինչպես գրում է Russia Today-ը, Չինաստանի իշխանությունները կասկածում են, որ ընկերությունը կարող էր տվյալներ հավաքել իրենց երկրի փակ օբյեկտներում:
Այս կապակցությամբ Յունան նահանգի աշխարհագրական բյուրոն հետաքննություն է սկսել, արդյունքում եկել են այն եզրակացությանը, որ ամերիկյան ընկերությունը GPS սարքավորումների միջոցով ապօրինի ձևով գաղտնի տեղեկատվություն է հավաքել:
Չինական կողմը նշում է, որ տեղեկությունները հավաքվում են այն պատրվարկով, թե դրանք պետք են լոգիստիկայի համար: Իսկ ընկերությունը նշում է, թե ընդամենը արդյունավետ ուղիներ է փնտրում՝ հնարավորինս քիչ վառելիք ծախսելով իր ապրանքը տեղ հասցնելու համար: Coca-Cola-ն համաձայնել է համագործակցել չինացի քննիչների հետ: