|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանում` Հրազդանի կիրճում, մանկական երկաթուղու հարակից ավտոճանապարհին, առաջացել է նստվածք, եւ առկա է ճանապարհածածկի փլուզման վտանգ:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր են մեկնած մասնագետները տեղում պարզել են, որ Կոնդի թունելից դեպի մանկական երկաթուղի տանող ավտոճանապարհին առաջացել է ճանապարհածածկի նստվածք` 10 մ երկարությամբ, 4 մ լայնությամբ և մոտ 30 սմ խորությամբ:
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ վնասված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ։