|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
21-րդ դարի ժամանակակից պետություններից հետ մնալ չցանկացող եւ իրեն բավական ազատ համարող Թուրքիայում հարսնացու են վաճառում, իսկ գնի համար, բնականաբար, սակարկում են: 12-15 տարեկան աղջիկներին 600-3000 դոլարով վաճառում են տարիքով մեծ եւ իրենց կանանց կորցրած տղամարդկանց. տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Թուրքիայի հարավարեւելյան աղքատ շրջաններում աղջիկները օրերով հերթ են կանգնում` մինչեւ իրենց որեւէ մեկը կընտրի, իսկ աղջիկը փեսացուին չհավանելու իրավունք չունի: Թերթի փոխանցմամբ` փեսացուն հերթի միջից մանկահասակ աղջկան ընտրելուց հետո վճարում է գումարը, որից անմիջապես հետո էլ տանում իր տուն` առանց խնամախոսության գնալու: Հարսնացուի գինը նախապես սահմանում է ինքը` աղջնակը, որից հետո միջնորդն իր աշխատելիք գումարն է գնի վրա ավելացնում, սակայն փեսացուն կարող է սակարկել, եթե հարսնացուի գինն իր կարծիքով այնքան էլ չի համապատասխանում վերջինիս տեսքին:
Կարծում ենք` Թուրքիան Եվրամիությանն անպայման կանդամակցի, պարզապես անհրաժեշտ է մի քիչ իջեցնել հարսնացուների գները` հանուն ժողովրդավարության: