|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ես պատրաստ եմ զիջումների գնալ Ադրբեջանի Հանրապետության հետ՝ հանուն վերջնական կայուն խաղաղության հաստատման ու իրենց կողմից Հայոց Պետականությունների ճանաչման դիմաց:
1. Դեմ չեմ, որ Ադրբեջանի քաղաքացիական ինքնաթիռները Հայոց Պետականության երկնքով թռչեն:
2. Դեմ չեմ, որ մեր սահմանապահական ու մաքսային անցակետերով մեր երկրի տարածքով անցնեն այլ երկիր:
3. Չեմ առարկում, որ նավթի ու գազի խողովակաշարները մեր երկրի տարածքով անցնեն՝ համապատասխան վարձ մուծելով մեզ: Գինը՝ կսակարկենք:
4. Չեմ առարկում, որ համապատասխան պայմանագրի հիման վրա՝ մեր երկրից դուրս հոսող գետերի ավելորդ ջրերը ջրատարներով տրամադրենք իրենց՝ համապատասխան վարձի դիմաց:
Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, հողերին ... ասեմ.
- ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՊՐԱՆՔ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ, ԱՅՆ ՍԱԿԱՐԿԵԼԻ ՉԷ՛»: