|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնել է ավտոբուսային շրջագայության երկրի երեք նահանգներ` հանդիպելու Մինեսոտայի, Այովայի եւ Իլինոյսի ընտրողների հետ: Նա փորձելու է պարզել վերջիններիս դիրքորոշումը 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Այս երեք նահանգների ընտրողները առանցքային դեր կարող են ունենալ. 2008-ի ընտրություններում Օբաման հենց այս երեք նահանգներում է բացարձակ հաղթանակ տարել:
Սպիտակ տանը խոսում են այն մասին, թե Օբաման ցանկանում է լսել քաղաքացիների կարծիքները ամերիկյան տնտեսության եւ գործազրկության ծավալների կրճատման վերաբերյալ:
Նախատեսվում է, որ շրջագայության ընթացքում Օբաման որեւէ հայտարարություն չի անելու ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ, որը սկսվել է պետական տուրքի չափի սահմանման վերաբերյալ հանրապետականների հետ վեճերի արդյունքում: