|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդողանին՝ WikiLeaks-ի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ իր ափսոսանքը հայտնելու:
«Նախագահն իր ափսոսանքն է հայտնել WikiLeaks-ի գործողությունների համար, և երկու ղեկավարները համաձայնել են, որ այդ փաստաթղթերը չեն ազդի կամ չեն խախտի ԱՄՆ-ի և Թուրքիայի սերտ համագործակցությունը»,- ասվում է Սպիտակ տան գրավոր հայտարարությունում:
«Օբաման և Էրդողանը քննարկել են ամերիկյան-թուրքական համագործակցության կարևորությունը և հաստատել մի շարք հարցերում միասին աշխատելու նրանց պատրաստակամությունը»,- ասել է Սպիտակ տունը:
Օբաման նաև զանգահարել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին, և նրանք նույնպես համաձայնել են, որ WikiLeaks-ի գործողությունները չպետք է իրենց երկու երկրներին շեղեն կարևոր համագործակցությունից: