|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կին Չեն Ընի հետ Բարաք Օբամայի հեռախոսազրույցի հարցը չի քննարկվում. հայտնում է Лента.ру-ն:
Քարնիի խոսքով` Օբաման մտադիր չէ կատարել Կիմ Չեն Ընի խնդրանքը, քանի որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հետ կապվելու սեփական աղբյուրներն ունի: ԱՄՆ նախագահի վարչակազմը նաև առաջարկել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին` սպորտային միջոցառումների վրա փողեր ծախսելու և էլիտային զվարճացնելու փոխարեն մտածել ժողովրդի կյանքի բարելավման մասին:
Այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խնդրել է զանգահարել իրեն, հայտնել էր նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով վերջերս այցելել էր Հյուսիսային Կորեա և հանդիպել երկրի առաջնորդի հետ: