|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ կրպակների ապամոնտաժման հիմքում գրավոր փաստաթուղթ չկա:Կա ընդամենը Երևանի քաղաքապետի բանավոր հանձնարարական:Սա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարզաբանումն է:Շուշան Սարդարյանն ընդունել է նաև, որ կոնկրետ կրպակները ապամոնտաժելու որևէ այլ իրավական հիմք չկա:Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում փորձել է տպավորություն սռեղծել, թե ապամոնտաժվում են միայն լքյալ և չաշխատող կրպակները:Փաստն այն է, սակայն, որ այս ընթացքում ապամոնտաժման մասին ծանուցում են ստացել բազմաթիվ աշխատող և օրինական կերպով տեղադրված կրպակներ, որոնք կրպակատերերի ապրուստի միակ միջոցն են: