|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կառավարության ընդունելությունների տանը սկսվեց ՀԱԿ-Իշխանություն երկխոսության չորրորդ հանդիպումը, որն ինչպես նախորդ հանդիպումների նման ընթանում է փակ դռների ետևում: Լրագրողներին հնարավորություն տրվեց միայն երկու րոպե գտնվել հանդիպման սրահում` նկարահանումներ կատարելու համար: Բանակցող կողմերից և ոչ ոք չշփվեց լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ընթացքում կողմերը աշխատակարգ էին մշակել եւ որոշել էին հանդիպել շաբաթական երկու անգամ: Սակայն օրակարգային հարցերի շուրջ բովանդակային քննարկում տեղի չէր ունեցել:
Այսօրվա հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ընդդիմության առաջարկած արտահերթ ընտրությունների հարցը:
Ի դեպ, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն այս հանդիպմանը չի մասնակցում. հանգստանում է Բուլղարիայում: