|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ կառավարության ընդունելությունների տանը սկսվեց ՀԱԿ-Իշխանություն երկխոսության երրորդ հանդիպումը, որն ինչպես նախորդ հանդիպումների նման ընթանում է փակ դռների ետևում: Լրագրողներին հնարավորություն տրվեց միայն երկու րոպե գտնվել հանդիպման սրահում` նկարահանումներ կատարելու համար: Բանակցող կողմերից և ոչ ոք չշփվեց լրագրողների հետ: Բոլորը ժպտում էին, այս կերպ փորձելով ցույց տալ որ բարեկիրթ են լրագրողների հանդեպ : Ըստերևույթին հանձնարարված է առայժմ ժպտալ.....ինչպես ընդունված է Իսրաելա-պաղեստինյան բանակցությունների ժամանակ:
Լրացում14:45 Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-իշխանություն հերթական երրորդ հանդիպումը: Այսօրվա հանդիպման ընթացքում որոշվել է, որ այսուհետ հանդիպեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 12-ին:
Երեքշաբթի օրը քննարկվելու է արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Կոնգրեսի առաջարկը։