|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ հոկտեմբերի 27-ի դեպքերին եւ հայտարարեց, որ կազմակերպիչներն անպայման կանգնելու են դատարանի առջեւ` ինչպես Մուբարաքը, Բեն Ալին եւ Կադաֆին:
Հանրահավաքը որակելով ազատամարտ` նա վստահեցրեց, որ հասնելու են իրենց ուզածին:
Նրանից հետո Հայաստանի տնտեսության մասին ելույթով հանդես եկավ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ բյուջեին ու ատոմակայանին եւ եկավ այն եզրահանգման, որ այսպես շարունակելու դեպքում ավելի վատ ենք ապրելու:
ՀԱԿ հանրահավաքին մոտ 3000 մարդ է մասնակցում: