|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` բավականին ժամանակ է, ինչ վարչապետն ու գյուղնախարարը չեն շփվում իրար հետ, նույնիսկ ձեռքով չեն բարեւում: Իսկ պատճառը եղել է մի տհաճ միջադեպ: Մի քանի նախարարով վարչապետի հետ կապված հումոր են արել, ապա կուժն ու կուլան կոտրել գյուղնախարարի գլխին, թե հեղինակն ինքն է եղել, ինչից հետո վարչապետը խիստ վիրավորվել է եւ դադարեցրել շփումը երբեմնի սիրելի նախարարի հետ:
Մեզ հասած տեղեկություններով` նրանք միմյանց հանդիպում են նիստից նիստ, իսկ առանձին հարցերով շփվում են վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանի միջոցով:
Չնայած որոշ տեղեկությունների համաձայն, վարչապետը որոշել է լարվածությունը թուլացնել եւ թերեւս այդ պատճառով էլ կիրակի օրը մասնակցել է Սերգո Կարապետյանի ծննդյան 63-ամյակին: Ի դեպ, «Նոյյան տապան» ռեստորանում նշված ծննդյան տոնին ներկա են եղել նաեւ կառավարության անդամները: