|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարողականի արդյունքները։ Մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարցն ուղղելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին հետաքրքրվեց․ «Փաստորեն, ճիշտ հասկացա՞նք, որ արցախահայերի վերադարձի մասով ՀՀ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում, որովհետև, եթե ասվում է՝ իրենց կողմից պետք է լինի որոշում, անհասկանալի է, իրենց կողմից որոշումն ինչպե՞ս պետք է ձևակերպվի։ Այստեղ ՀՀ-ն պետք է լինի հարցն առաջ տանողը։ Որքանով տեղյակ եմ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ կոմիտե է ձևավորվել, որը շատ լուրջ գործ է անում արցախահայերի իրավունքների ուղղությամբ։ Պատրաստ ե՞ք արդյոք աջակցել իրենց»,-հետարքրվեց Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցադրմամբ բարձրաձայնեց՝ տարբեր ուժային կենտրոնների բախման միջև Հայաստանի հնարավոր թիրախ դառնալու մտահոգությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։