|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հարավային Հնդկաստանի Կարնատակա նահանգի գյուղացիները 10 ենթադրյալ գողերի ծեծելով սպանել են: Տեղեկացնում է BBC-ն:
Ավելի քան 70 մարդ է ձերբակալվել գործի առնչությամբ: Ոստիկանությունը հայտնում է, որ գյուղացիները ցանկացել են գողերին խանգարել «գործը» իրագործել:
«Զոհերը» երիտասարդներ են եղել եւ եկել են հարեւան նահանգից: Մոտ 2000 գյուղացիները նրանց բեռնատարից դուրս են քաշել եւ քարերով ու մահակներով ծեծի ենթարկել, մինչ նրանք բոլորը մահանան:
Ոստիկանության նախնական հետաքննության արդյունքների համաձայն, գյուղացիները կարծել են, թե նրանք պատկանում են հանցագործ խմբի: «Ես երբեք նման վայրենի վերաբերմունք չեմ տեսել: Մարդիկ քարերով սպանեցին այդ տղաներին»,- հայտարարել է ոստիկանության մամուլի պատասխանատուն: