|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի ավտոմեքենաները քարկոծվել են Գազայում եւ մարդասիրական օգնությամբ մի քանի ավտոշարասյուններ թալանվել են, անկլավում քաղաքացիական կարգը փլուզվում է, հայտարարել Է Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման (ՓՈԱԿ) ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալության գործերի տնօրեն Թոմաս Ուայթը։
«Քաղաքացիական կարգը Գազայում փլուզվում է.փողոցները վայրի են, հատկապես մութն ընկնելուց հետո։ Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուններից մի քանիսը թալանվել են, իսկ ՄԱԿ-ի մեքենաները՝ քարկոծվել։ Հասարակությունը գտնվում է լիակատար քայքայման եզրին։ ՓՈԱԿ- ը շարունակում է սպասարկել բնակչությանը՝ չնայած սահմանափակ մատչելի օգնությանը», - գրել է Ուայթը X սոցիալական ցանցում: