|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
- Ես սերիալներ ընդհանրապես չեմ նայում, առավել եւս` հայկական,- ասաց նա:
- Իսկ հնդկական ֆի՞լմ,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
- Հնդկական ֆիլմ կարելի է մեկ-մեկ, ուղղակի ստեղծագործական երեւակայությունը բարձրացնելու համար,- կատակեց Ա. Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ չակերտավոր երկխոսության առաջարկներ «Ժառանգությունը» շատ է ստացել, բայց իրենք միշտ մերժել են:
«Իրական երկխոսության հիմնական ճանապարհն այն է, որ ընդդիմությունն ունենա լուրջ լծակներ: Դրանից լավ երկխոսություն հասարակության եւ պետության համար չի կարող լինել: Դա կբերի փոխադարձ վերահսկողության, ինչն ամբողջ քաղաքական համակարգի վրա դրական կազդի եւ հենց այդ շրջանակում է, որ հասարակության առջեւ բարձրացված խնդիրները կլուծվեն»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը: