|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իտալիայի A Սերիայի 28-րդ տուրում` «Ջենոա»-ն` «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալել էր «Միլան»-ին:
Հանդիպում ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0:
16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իտալիայի հավաքականի հարձակվող Ջանպաոլո Պացինին:
60-րդ Մարիո Բալոտելին կրկնապատկեց հանդիպման հաշիվը:
Խաղի համարյա վերջնամասում «Միլան»-ը մնացել էր 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց պաշտպան Կևին Կոստանտը:
Մինչ հանդիպման ավարտը գոլեր չգրանցվեցին:
«Ռոսսոներիները» ` 51 միավորով, ընթանում է Իտալիայի A սերիայի երրորդ հորիզոնականով: