|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում այսուհետ կգործի ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն, որը հնդկագիտության ուսումնասիրությունն ավելի լուրջ հիմքերի վրա կդնի:
Արդեն սեպտեմբերին Հնդկաստանից հրավիրված պրոֆեսորը նորաբաց կենտրոն-ամբիոնում արևելագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսություններ կկարդա Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության և գրականության վերաբերյալ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ առաջիկայում ամբիոնում կսովորի առնվազն 10 ուսանող, սակայն կենտրոնի դռները բաց կլինեն բոլորի համար: