|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ հնչող հարցերից տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ու ընդդիմությունը տեղերով փոխվել են: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Դուք ունակ չեք ձեր սխալներն ու բացթողումներն ընդունելու, փոխարենը անընդհատ մեղադրում եք ընդդիմությանը: Երբ դուք խոսում եք անձնական որակումների մասին, ուղղաթիռի մասին մեղադրանքներ եք առաջ քաշում, բա չե՞ք հիշում ձեր քաղաքական առաջնորդի խոսքը, թե իր ինքնաթիռը պետք է թռի, չի կարող կանգնած մնալ»,-ասաց նա: