|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված գործով անցած անչափահաս վկաներին եւ նրանց ընտանիքներին առաջարկվել է հոգեբանական աջակցություն, սակայն նրանք հրաժարվել են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանի` սա այն դեպքերից է, երբ զոհերն ու նրանց ծնողները բռնարարին որպես բարերար են ընկալում: Նույնիսկ այսպիսի հարցադրումներ են արվել` ինչո՞ւ եք խառնվում, մենք գտել էինք ապրելու ձեւը, իսկ հիմա չգիտենք` ինչպես շարունակել ապրել:
«Նրանք, ովքեր ինչ-որ բարիքներ ստանալու դիմաց են ներգրավվում սեռական գործողությունների մեջ, դժվարությամբ են ընդունում, որ իրենք զոհեր են»,- ասաց Մ. Անտինյանը: