կարևոր
5281 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-24 11:21
Տարածաշրջան

Թբիլիսիում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Տեր Հովհաննես Տեր-Պողոսյանի շիրիմը

Թբիլիսիում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Տեր Հովհաննես Տեր-Պողոսյանի շիրիմը

Հոկտեմբերի 23-ին պեղումների ժամանակ հայտնաբերվեց Տեր Հովհաննես Տեր Պողոսյանի շիրիմը։ Տեր Հովհաննես Տեր Պողոսյանը մահացել է, 1887թ. մարտի 15-ին, 76 տարեկան հասակում. հայտնում է Վրաստանի Հայ համայնք կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր երկու տապանաքար, որից հետո անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը:

Հ.Գ. Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին (կառուցված՝ 14-րդ դարում.), որը կոչվել է նաև Վանքի Մայր Տաճար կամ Հարանց վանք: Ժամանակին եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանը,  կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Տեղում հուղարկավորվել են նաև ժամանակի մեծերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ: Խորհրդային շրջանում իրականացվող «կարմիր տեռորի» տարիներին, ի թիվս մյուս եկեղեցիների, ավերվել ու ոչնչացվել են նաև Վանքի համալիրն ու պանթեոնը, իսկ տապանաքարերն օգտագործվել որպես շինանյութ ու սալիկ` տեղի ու քաղաքի այլ շենքերը կառուցելիս: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան և երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որն այսօր բնակելի շենքի հատվածն է կազմում, տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի Մշակույթի նախարարության շենքը: