|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Լիսաբոնում տեղի է ունենալու Գալուստ Գյուլբենկյանի անվան միջազգային հիմնադրամի հեղինակավոր մրցանակների հանձնման արարողությունը. տեղեկացնում է «Երկրամասը»:
Հիմնադրամի ամենամյա` 100 հազար եվրո մրցանակը շնորհվում է այն անձանց ու կազմակերպություններին, որոնք կարեւոր ներդրում ունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, նպաստել են միջմշակութաին, միջկրոնական եւ միջազգային երկխոսությանը:
50 հազար եվրո մրցանակները կշնորհվեն արվեստի, բարեգործության, գիտության եւ կրթության բնագավառների արժանավորներին:
Հիշեցնենք, որ հիմնադրամին կից գործում է Հայկական համայնքների դեպարտամենտը, որի առաքելությունը հայկական Սփյուռքին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է: