|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն սովորական երեւույթ է դարձել Հեյդար Ալիեւի անունը Ադրբեջանի պատմության տարբեր ժամանակաշրջանների եւ իրադարձությունների հետ կապելը. գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Շիրվան քաղաքում տեղադրված ցուցապաստառում Հեյդար Ալիեւը ներկայացված է որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր:
«Ինչպես է հնարավոր, որ 1923 թ. ծնված Հեյդար Ալիեւը լինի 1918-ին ձեւավորված ԱԴՀ-ի հիմնադիրը»,- տարակուսում է ադրբեջանցի լրագրողը:
«Պատմական զեղծարարությունը դարձել է սովորություն կառավարող «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության համար, որն այլեւս չի քաշվում ակներեւ փաստերը անամոթաբար կեղծելուց»,- եզրակացնում է «Ազադլըգը»: