|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վանաձորի ավտոկայանում նորից մարդկային կուտակումներ են. չի գործում Վանաձոր-Երևան երթուղին, իսկ տաքսիստները սովորականից ավելի բարձր գնով են համաձայնում տեղափոխել ուղևորներին` այն էլ հասցնելով ոչ թե մայրաքաղաք, այլ հարող շրջաններ:
Սա ո'չ առաջին, ո'չ էլ, համոզված ենք, վերջին անակնկալն է վանաձորցիների համար: Սովորություն է դարձել. ամեն անգամ, երբ Երևանում հանրահավաք է, խեղճերին «փակում» են իրենց մարզում:
Բայց ինչ անեն այն մարդիկ, ովքեր աշխատում են Երևանում և պետք է գնան աշխատանքի, այլ ոչ թե հանրահավաքի: Ավելին` հանրահավաքի մասնակիցները, իմանալով իրենց գլխի գալիքը, արդեն երեկ են ժամանել Երևան: Իսկ ավտոկայանում հավաքվածները պնդում են, որ իրենք Երևան են գնում այլ գործերով և հանրահավաքի հետ կապ չունեն:
Փաստորեն, հանրահավաքների ժամանակ Երևանը ժամանակավորապես անհասանելի է:
Այս մասին «ԵՐԿԻՐ»-ի Վանաձորի թղթակից Աննա Պեչենևսկայի հոդվածը կարող եք կարդալ այստեղ