|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է համարել 1934թ. ընդունված օրենքը, որի համաձայն` Թուրքիայի քաղաքացիներն իրավունք չունեն կրել օտար ազգանուններ: Այսինքն` հայերը, քրդերը, ասորիները, չերքեզները և հրեաները չեն կարող ազգային ազգանուններով գրվել:
Քրդական «Ֆըրաթ» գործակալության տեղեկացմամբ` ազգությամբ ասորի Ֆավլուս Այը իր անուն ու ազգանունը փոխելու և Պաուլուս Բարթումա դարձնելու հայց էր ներկայացրել դատարան, որը, սակայն, հիմք ընդունելով 1934թ. օրենքը, մերժել էր Այի հայցը:
Այդ որոշումը չեղյալ հայտարարելու` Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի մեջ ասորին նշել է, որ դա ազգային խտրականություն է եւ հակասում է երկրի Հիմնական օրենքում ամրագրված հավասարության սկզբունքին: Սակայն Սահմանադրական դատարանի բոլոր 9-ը անդամները դեմ են քվեարկել հայցվորի` դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջին: