|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 10-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես-Քիրչները 180 օրով Խտրականության, օտարատյացության եւ ցեղապաշտության դեմ ազգային ինստիտուտի ղեկավար է նշանակել Պետրո Մուրադյանին` այդ կառույցի նախագահի եւ փոխնախագահի հրաժարականներից հետո:
Պետրո Մուրադյանը, որը վերջերս էր նշանակվել խտրականության դեմ քաղաքականության հետազոտական եւ դաստիարակման համադրող, ժամանակին եղել է այդ ինստիտուտի փոխնախագահը: Նա միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն է վայելում որպես բնագավառի արգենտինցի մասնագետ եւ անցյալ դեկտեմբերին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբի կողմից հրավիրվել է` այլ 12 մասնագետների հետ մշակելու անդամ պետությունների հակախտրական քաղաքականության ուղեգիծը. տեղեկացնում է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: