|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Ռուսաստան նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկները, որոնք երեկ ներկայացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորովը, եւ մանրակրկիտ ծանոթացումից հետո պատասխան կտա. այսօր ադրբեջանցի լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Ըստ նրա` համանախագահ երկրները հասկանում են, որ տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն պահպանելն անընդունելի է:
«Ներկայումս հակամարտության կողմերն աշխատում են փաստաթղթի վրա, որի հիմքում Մադրիդյան նորացված սկզբունքներն են, եւ Հայաստանը պետք է հասկանա, որ այդ աշխատանքը պետք է շարունակվի առանց զգացմունքների: Առաջին հերթին Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի օկուպացված շրջաններից, ինչը կհանգեցնի տարածաշրջանում կայունության հաստատմանը, իսկ դա ձեռնտու է հենց Հայաստանին»,- ասել է նախարարը:
Նշենք, որ Մամեդյարովը հուլիսի 17-18-ն այցելելու է Ռուսաստան: