|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Գեորգի Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատելու մասին:
Նախագահը մեկ այլ հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակել է ԼՂՀ նախագահի խորհրդատու:
Արցախի արտգործնախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում Գեորգի Պետրոսյանն ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ: