|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վերջին 20 տարում առաջին անգամ ՀՅԴ Բյուրոյի անդամ դարձավ ԼՂՀ ներկայացուցիչը` ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ նա պետք է թողնի իր պաշտոնը: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, թե այդ հարցը դեռ չեն քննարկել. «Առաջիկա օրերին, հուսով ենք, այս հարցն իր վերջնական պատասխանը կստանա: Բայց չեմ կարծում, թե իմաստ ունի լուրջ քննարկման նյութ դարձնել, որովհետև մենք ունենք նաև նախադեպ: 3 տարի առաջ ՀՀ-ում 3 նախարարներ ընտրվեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ` ի դեմս Լևոն Մկրտչյանի, Աղվան Վարդանյանի և Դավիթ Լոքյանի: Որևէ խոչընդոտող հանգամանք ընդհանրապես չկա կանոնագրային առումով գոնե Դաշնակցության մեջ, որ գործադիրին մաս կազմող անձը անդամակցի կամ գործուն մասնակցություն ունենա կուսակցական պարտականություններին»: