|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում, ուր ներդրվել է էլեկտրոնային գրանցման միասնական եւ մեկ պատուհանի համակարգի սկզբունքը, էլեկտրոնային ծառայություններից օգտվողների տեսակարար կշիռը դեռեւս շատ փոքր է եւ չի գերազանցում ընդհանուր ձեռնարկությունների 10 տոկոսը:
Կառավարության այսօրվա նիստում տեղեկացնելով այդ մասին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ էլեկտրոնային գրանցումից մինչ այս պահն օգտվել է ընդամենը 80 հոգի, մինչդեռ ծառայությունը հարմարավետ է եւ հնարավորություն է տալիս 10-15 րոպեի ընթացքում գրանցվել ե'ւ որպես իրավանաբական անձ, ե'ւ որպես անհատ ձեռներեց:
Վարչապետը նաեւ նշեց, որ թեեւ կոռուպցիոն ռիսկերն այս ոլորտում կտրուկ նվազել են եւ չեն գերազանցում 1,4 տոկոսը, սակայն դեռեւս առկա են դժգոհություններ, որոնք վերաբերում են սպասարկման որակին ու հերթերին:
Արդարադատության նախարարությանը հանձնարարվեց քննարկել պետռեգիստրին եւս մեկ տարածք հատկացնելու հարցը: