|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կրթության եւ գիտության ոլորտում կոռուպցիան նվազել է, բայց չի վերացել. ՀՀ ԿԳ տարվա ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` հատկապես մայրաքաղաքի դպրոցներում դրամահավաքը կտրուկ նվազել է, եւ եթե նախկինում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ էին, այս տարի ուղղակի բացառված էին:
«Բայց կա մի խնդիր` պետք է հասկանալ, թե ո՞րն է կոչվում դրամահավաք, քանի որ հաճախ մշակութային գործիչները դիմում են մեզ, թե` թույլատրեք դպրոցներում իրականացնել Ամանորի միջոցառումների տոմսերի վաճառք: Բայց այժմ անգամ նման պարագաներում դրամահավաքն արգելվում է: Փաստորեն, երեխաները զրկվում են թատրոն, կինո, Հայաստանի գեղատեսիլ վայրեր այցելելու հնարավորությունից: Հարցը վերանայման կարիք ունի»,- ասաց նախարարը: