|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման մեջ 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:
Միջոցները գերազանցապես ուղղվելու են տեսարժան այդ վայրի հերթերի նվազեցմանը։ Տեղական իշխանությունները հերթերի դեմ պայքարել մտադիր են այցելուների համար ընդունելության նոր գոտիների ստեղծմամբ։ Ծրագրված է նաև ներդնել պիկ ժամերին հյուրերի հոսքի կառավարման համակարգ։
Բացի այդ, միջոցները ծախսվելու են աշտարակի կոսմետիկ համակարգի, կառույցի համակարգերի կատարելագործման և այլ կարիքների համար։ Փարիզի քաղաքապետարանը մտադիր է հետագա 15 տարիներին Էյֆելյան աշտարակի վրա տարեկան ներդնել 20-ական միլիոն դոլար։
Մինչ այդ դրա վրա տարեկան ներդրվել է մոտ 13.7 միլիոն դոլար։ Տարեկան Էյֆելյան աշտարակ այցելում է 7 միլիոն զբոսաշրջիկ։