|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փարիզում Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ հարգանքի տուրք մատուցելով Սանկտ Պետերբուրգի պայթյունների զոհերի հիշատակին, գրում է «Le Parisien»-ը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր դժգոհությունն է հայտնել Աշտարակի լույսերը նույն օրը չանջատելու վերաբերյալ՝ գրառում կատարելով թվիթերում. «Այս գիշեր Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի զոհերի հիշատակին Փարիզում կանջատվեն Էյֆելյան աշտարակի լույսերը»:
Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։