|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
CNN հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել ռուս և ուկրաինացի աղջիկների մասին, ովքեր մեկնում են Թուրքիա և Հունաստան` աշխատանք գտնելու հույսով:
Ռուս, ուկրաինացի և մոլդովացի աղջիկներն ու կանայք իրենց երկրներից Թուրքիա, մասնավորապես` Ստամբուլ են մեկնում նավերին բարձված կոնտեյներներում, որոնցում ոչ միայն ապահովված չեն տարրական հիգիենայի կանոնները, այլև շնչելու օդ չկա:
Հեռուստաալիքը մի օրինակ է բերում. հունական կղզիներում աշխատելու համար Ռուսաստանում 60 հոգանոց կանանց խումբ է հավաքագրվում գործակալությունների կողմից: Կանանց տեղավորում են կոնտեյներներում, վերցնում նրանց փաստաթղթերը:
Սակայն կանանց կեսից ավելին տեղ չի հասնում` մահանում են թթվածնի պակասից և վատ պայմաններից: Իսկ մյուսներին ափ են իջեցնում Թուրքիայում, որտեղ նրանց բռնաբարում են ոստիկանների համազգեստ հագած անձինք: Միայն այս տանջանքներից հետո ռուս աղջիկները կարողանում են հասնել Հունաստան: