|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկից երեկ փախուստի են դիմել երկու ժամկետային զինծառայողներ: Չճշտված տեղեկություններով` զինվորների փախուստի պատճառը սպաների անմարդկային վերաբերմունքն է:
Զորամասը լքած զինվորները հայտարարել են, որ ոչ մի դեպքում զորամաս չեն վերադառնա, քանի որ իրենց սպառնացել են սպանել:
Ներկա պահին ռազմական ոստիկանությունը որոնում է նրանց: Տղաների` Ղարաբաղ մեկնած ծնողները նույնպես փնտրում են նրանց:
Մեկնաբանություն ստանալու նպատակով «Երկիր»-ը զանգահարեց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանին, որը մոտ մեկ ժամ որոշ հարցեր ճշտելուց հետո մեզ հայտնեց, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: