|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, Aysor.am-ին ասացին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Այժմ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նրանց տարհանելու ուղղությամբ։ Զինծառայողների առողջական վիճակը դեռևս անհայտ է։ Աշխատանքները բարդանում են եղանակային վատ պայմաններով և աննախադեպ ծավալի տեղացած ձյան պատճառով։ Աշխատանքներն ընթանում են ծայրահեղ ծանր պայմաններում», - նշեցին նախարարությունից։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։
Mediaport տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ ՊՆ աղբյուրների փոխանցմամբ՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։ Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից: