|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ երեկոյան Պետրոզավոդսկի մոտ ավիավթարի է ենթարկվել Ту-134 մարդատար ինքնաթիռ. տեղեկացնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Մոսկվայից Պետրոզավոդսկ թռչող ինքնաթիռը ընկել է Պետրոզավոդսկ-Սուվոյարի ավտոմայրուղու վրա` օդանավակայանից 1 կմ հեռու, եւ այրվել:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության, Հետաքննչական հանձնաժողովի, դատախազության եւ միլիցիայի աշխատակիցները: ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղակացրել է, որ վայրէջքի ժամանակ եղել է թանձր մառախուղ:
Վերջին տվյալներով` զոհերի թիվը 44-ն է: 8 վիրավոր, այդ թվում` մեկ երեխա, գտնվում են հիվանդանոցում: Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 52 մարդ: