|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամենակարեւոր նվաճումը խաղաղության պահպանումն է. Военный дипломат ամսագրին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Սակայն, ըստ նրա, այդ հարցում էական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը` որպես լիիրավ կողմ` Արցախի Հանրապետության մասնակցությամբ: Հակառակ դեպքում` կարգավորումն անիրական է:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ամենալայն ինքնավարությունը տրամադրել Ադրբեջանական Հանրապետության կազմում, Բակո Սահակյանը, դա համարում է քաղաքական սպեկուլյացիա:
«Անցյալին վերադարձ չկա, եւ դա, կարծում եմ, պարզ է բոլորին: Մենք արդեն խորհրդային իրականության 70 տարի ունեցել ենք այդ ինքնավարությունը, եւ բոլորը գիտեն, թե ինչով դա ավարտվեց: Ադրբեջանի կազմում ոչ մի լայն կամ այլ տիպի ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչում` միջազգային մակարդակով: Դա ինչպես ժողովրդի, այնպես էլ մեր հանրապետության իշխանությունների կարծիքն է»,- հայտարարել է Արցախի նախագահը: