|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոր «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է իր ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակել, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել ընտրակեղծիքների թիվը: Սրան դեմ էին ԱԺ մեծամասնությունն ու կառավարության ներկայացուցիչները` համոզմունք հայտնելով, թե դա կխախտի մարդու` ընտրության գաղտնիության սկզբունքը:
ՀՅԴ խմբակցությունն իր կայքէջում հարցում է անցկացրել հետեւյալ հարցադրմամբ` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցանկի հրապարակումը իրավունքի ոտնահարո՞ւմ է: Հարցմանը մասնակիցների 91 տոկոսը /1569 հոգի/ գտնում է, որ դա իրենց իրավունքները չի ոտնահարում, 5 /86 հոգի/ տոկոսը դեմ է, եւ ընդամենը 4 /69 հոգի/ տոկոսն է դժվարացել պատասխանել հարցին: